Բաժիններ՝

«The Guardian»-ը հրապարկել է Սնոուդենի տրամադրած նյութերի միան 1%-ը

Բրիտանական «The Guardian» պարբերականը հրապարակել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած նյութերի  միայն 1%-ը: Այդ մասին  բրիտանական խորհրդարանում հայտարարել է թերթի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Խմբագրիրը վստահեցրել է, որ պարբերականը խիստ ընտրողաբար է մոտենում, թե Սնոուդենի կողմից տրամադրված փաստաթղթերի որ մասը պետք է հրապարկել: Նրա խոսքով` լրագրողներն այնպես են արել, որպեսզի Մեծ Բրիտանիայի եւ եվրոպական մյուս երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցների անուններ չհրապարկվեն: «Մենք ոչ մի անուն չենք հրապարկում»,-հայտարարել է Ռասբրիջերը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը, բրիտանական հատուկ ծառայությունների ղեկավարները «Guardian»-ին մեղադրել էին ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031