Բրյանսկի մարզում զանգվածային ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժին է տեղափոխվել երկու հայ
Ռուսական Комсомольская правда թերթի փոխանցմամբ՝ երեկ զանգվածային ծեծկռտուք է գրանցվել Բրյանսկի մարզում՝ Դյատկովոյում, որին մասնակցeլ են նաև հայերը: Այս մասին հայտնել է Բրյանսկի մարզի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ծեծկռտուքին մասնակցել է մոտ 30 մարդ: Դրա հետևանքով հիվանդանոցում է հայտնվել 5 մարդ, որոնցից մեկին վիրավորվել են տրավմատիկ զենքով, երկուսին դանակահարել են, ևս երկուսին ենթարկել են դաժան ծեծի: Ոստիկանությունը կարծում է, որ հակամարտությունն առաջացել է կենցաղային հողի վրա:
Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը հայտնի է, և նրանց ձերբակալելու են: Բրյանսկի մարզում հայկական սփյուռքի ղեկավար Գարի Նուրոյանը նույնպես համոզված է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել սրճարանում կենցաղային հողի վրա:
Նուրոյանը հայտնել է, որ երկու հայեր գտնվում են վերակենդանացման բաժնում, իսկ մյուս երեք վիրավորների կյանքին ոչինչ չի սպառնում: Նուրոյանն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, և բոլորին կոչ է արել ծեծկռտուքին չհաղորդել ազգամիջյան հակամարտության բնույթ: