Բաժիններ՝

Գ. Ջհանգիրյան. Միասնական քննչական մարմնի ղեկավարը պետք է բարձր ստատուս ունենա

Միասնական քննչական մարմնի ղեկավարը «բավական բարձր ստատուս պետք է ունենա, որպեսզի նորից իշխանության տարբեր մարմինների կամ կառավարության տարբեր գերատեսչությունների ազդեցության տակ չընկնի»:  Նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը՝ ի պատասխան   «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին, թե ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ, որպեսզի իրոք ապահովվի ստեղծվելիք Միասնական քննչական մարմնի անկախությունն ու պրոֆեսիոնալիզմը: Միաժամանակ պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ քննչական մարմինը միասնական չի լինելու։

Պատգամավորն ասվածը պարզաբանեց հետևյալ կերպ. «Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին Նախագահի կարգադրությունից դատելով՝ ստեղծվելիք մարմնից փաստորեն արդեն դուրս են մնացել Հատուկ քննչական ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը: Հիմա էլ լուրեր են պտտվում, որ Միասնական քննչական մարմնից դուրս է մնացել նաև Պետական եկամուտների կոմիտեի քննչական ծառայությունը»:

Ըստ Գ. Ջհանգիրյանի, սա այդ մարմնի ամենախոցելի, բացասական հատկանիշն է: Ըստ էության, այն իր մեջ միավորելու է միայն Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը և Պաշտպանության նախարարության քննչական վարչությունը: «Փաստորեն երկուսն են միավորվում, և երեք քննչական մարմիններ դուրս են մնում այդ քննչական մարմնից: Սա ամենամեծ թերությունն է, որովհետև նախաքննությունը լուծում է միասնական խնդիրներ, և շատ կարևոր է, որպեսզի այդ մարմինն անկախ լինի որևէ գերատեսչությունից, որևէ նախարարությունից, որևէ առընթեր մարմնից, որպեսզի կարողանա լուծել այդ միասնական խնդիրները միատեսակ: Երկրորդ կարևոր հանգամանքը՝ որպեսզի դատախազական հսկողությունը դառնա իրական, արդյունավետ նախաքննության կամ մինչդատական վարույթի նկատմամբ»,-ընդգծել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս