
Մեկնարկել է վրացական ցիտրուսների արտահանումը Ռուսաստան. Интерфакс

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ մեկնարկել են վրացական ցիտրուսների արտահանումը Ռուսաստան: Ակնկալվում է, որ տվյալ գործընթացի ակտիվ փուլը կմեկնարկի հաջորդ շաբաթվանից:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Զուրաբ Լիպարտիան հայտարարել է, որ ներկա դրությամբ «Վերին Լարս» անցակետով Ռուսաստան է ուղարկվել դեռ միայն 11 բեռնատար, որոնք բեռնված են եղել 2000 տոննա ցիտրուսներով՝ հիմնականում մանդարինով:
Նա ընդգծել է, որ ցիտրուսների խոշոր խմբաքանակի արտահանումը ռուսական շուկա ակնկալվում է ամսվա վերջին. «Այժմ բերքահավաքի թեժ ժամանակն է, և պետք է սպասել, որ հաջորդ շաբաթվանից սկսած՝ կակտիվանա բիզնեսը»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Վրաստանում աճեցված ցիտրուսների 1/3-ն արտահանվելու է Ռուսաստան: Օրեր առաջ էլ հաղորդվել էր, որ վրացական մանդարինի առաջին խմբաքանակն ուղարկվել է Ռուսաստան: