Վրաստանում աճեցված ցիտրուսների 1/3-ը կարտահանվի Ռուսաստան
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ 2006 թվականին ռուսական շուկա վրացական գյուղմթերքի ներկրման վրա բեռնարգելքի դրվելուց հետո այժմ վերսկսվում է վրացական ցիտրուսների արտահանումը Ռուսաստան: Այս մասին թերթին հայտնել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունում նրա աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ այս սեզոնին պլանավորված է ռուսական շուկա արտահանել ցիտրուսների մոտ 1/3-ը: Ցիտրուսների բերքի ընդհանուր ծավալը կազմելու է 120.000 տոննա, որից 40.000-50.000 տոննան ուղարկվելու է Ռուսաստան: Ընդգծվում է, որ 7-ամյա ընդմիջումից հետո նոյեմբերին Ռուսաստան է ուղարկվել վրացական խնձորի առաջին խմբաքանակը ՝ 80 տոննա:
Ավելի ավաղ հաղորդվել էր, որ Վրաստանից Ռուսաստան ցիտրուսների արտահանումը մեկնարկելու է այս տարվա նոյեմբերի 10-ին: