Բաժիններ՝

Կառավարությանը 25-30 տարի է պետք՝ հասկանալու համար

«Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների հիմքում ընկած է չիլիական մոդելը, որն իրականացվեց 1980թ.-ականներին: Մի քանի տարի այն գովազդվում էր ողջ աշխարհում որպես լավագույն մոդել, որին միացան Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ ևս: Այս 30 տարիների ընթացքում այդ իբր լավագույն մոդելին անցել են ընդամենը մի քանի երկրներ և դրանց թվում իհարկե պետք է լինել Հայաստանը:

Այսօր բոլորին հետաքրքրում է, թե այդ համակարգի արդյունքում ինչ է լինելու 25-30 տարի անց, ինչքան թոշակ ենք ստանալու, մնալու են այդ գումարները, թե ոչ:

Եվ ահա, Չիլիում արդեն եկավ այդ 25-30 տարին և սկսեցին վճարել թոշակները, և խոստացած միջին ամսական աշխատավարձի 70-80%-ի փոխարեն ստանում են 39%: Արդյունքում Չիլին և հարևան երկրներում առկա են լուրջ դժգոհություններ և հնարավոր է հրաժարվեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից:

Փաստորեն, կառավարությանը մի 25-30 տարի պետք է՝ հասկանալու համար, որ չիլիական մոդելը արդյունավետ չէ: Կենսաթոշակային համակարգի խնդիրը մոդելների մեջ չէ, այլ կարևոր է հարկային արդյունավետ համակարգը, ստվերային տնտեսության դեմ արդյունավետ պայքարը, բյուջեի արդյունավետ կառավարումը… Այդ ամենի արդյունքում, հիմա էլ է հնարավոր վճարել արժանապատիվ թոշակ և դա որևէ կապ չունի համակարգի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս