
Ռուսաստանը կաջակցի Թրամփի առաջադրմանը խաղաղության Նոբելյան մրցանակի. Ուշակով

Ռուսաստանը ներկա դրությամբ հավանություն կտար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությանը որպես խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ես կարծում եմ՝ այս պահին կաջակցեինք, եթե մեզ հարցնեին», – ասել է նա Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է նրա Telegram ալիքում։