Քննարկել են «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի սոցիալ-տնտեսական ոլորտը»

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում Նախախորհրդարանն անցկացրեց հանրային քննարկում-ներկայացում «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի սոցիալ-տնտեսական ոլորտը» թեմայով:

Միջոցառման ընթացքում Նախախորհրդարանի քարտուղարություն անդամ Ալեք Ենիգոմշյանը ներկայացրեց Նոր որակի հայկական պետության սոցիալ-տնտեսական ուվագիծը։ Վերջինս համապարփակ ներկայացրեց նշված ոլորտներում տիրող իրավիճակը, այն ծնող ներքին և համաշխարահային համակարգային կառուցվածքային պատճառները, ապագա հայկական պետության առջև դրված սոցիալ-տնտեսական խնդիրները, նոր պետության ներսում սեփականության ձևերը, պետության դերը տնտեսության կարգավորման գործում, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ռազմավարության իրականացման փուլերն ու սցենարները։ Մասնակիցները և հյուրերը հանդես եկան հարցերով, դիտողություններով և առաջարկություններով՝ լրամշակելու նախագիծը։

Ռազմավարական հայեցակարգի հանրային քննարկումների շարքով Նախախորհրդարանը նպատակ ունի Հայաստանի քաղաքացիների և համայն հայության ուշադրությունը հրավիրել Նոր որակի հայկական պետության պետականաշինության խնդրին, համախմբել հայաստանաբնակ և արտերկրաբնակ շահագրգռված և ունակ մասնագետներին՝ իրենց ներդրումն ունենալու ապագա պետության կարևորագույն փաստաթղթի մշակման գործում։

Նախախորհրդարան

Տեսանյութեր

Լրահոս