
Հոսպիտալից փախուստի դիմած զինծառայողներին մեղադրանք չի առաջադրվել

Նոյեմբերի 2-ին` երեկոյան, կայազորային կլինիկական հոսպիտալից փախուստի դիմած չորս զինծառայողներին մեղադրանք չի առաջադրվել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հավելելով, որ դեռ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ չի կարծում, թե փախուստի դիմած զինծառայողները քրեական պատասխանատվության կենթարկվեն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, չորս զինծառայողներն էլ ետ են վերադարձվել, նրանք հոգեբուժական բաժանմունքից են եղել: