Ինչու է «ջղայնացած» Արամ Մանուկյանը
«Որքա՞ն է մեր արտաքին պարտքը, հարաբերակցությունը ՀՆԱ-ի կամ բյուջեի նկատմամբ և դինամիկան անցյալ տարվա համեմատ»,- այս մասին 2014 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Պավել Սաֆարյանին հարցրեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նաև հետարքրքվեց. «Ես գիտեմ, որ բյուջեն կազմվում է այսպես՝ պատվեր են իջեցնում, իսկ դուք ֆինանսավորում եք: Ի՞նչ է ձեզ իջեցրել ԱԳՆ-ն հաջորդ տարվա համար»: «Ջղայնացած տոնով եք հարցնում»,- արձագանքեց Պավել Սաֆարյանը: Արամ Մանուկյանն էլ համաձայնեց. «Իհարկե, ջղայնացած տոնով եմ հարցնում: Բայց, որ առաջարկս ասեմ, կտեսնեք, որ հումորս ավելի շատ է, քան զայրութս: Այստեղ մի միտք հնչեց, որ աշակերտների թիվը պակասում է, որից էլ մեկ միլիարդ խնայվել է: Սա մեծ հաջողություն է մեր բյուջեի համար: Հիմա եթե եվրոպական կառույցների հետ էլ գործ չունենք, Ասոցացման համաձայնագրի հետ գործ չունենք, և Մաքսային Միությունն էլ մերժի, մենք ահագին առաջ կըկգնենք, կտնտեսենք: Այս առումով լավ է, մեր մուտքերը կշատանան, ծախսերը կքչանան: Աչքալուսանք կարող եմ ա անել՝ 122.000՝ պաշտոնական թիվն է այս տարի Հայաստանից արտագաղթածների, և բնակչության թիվն էլ որ այսպես պակասի, բյուջեն առատ կհերիքի մնացածի համար»:
Ի պատասխան` Պավել Սաֆարյանն ասաց, թե Արամ Մանուկյանի հարցի պատասխանները կան բյուջեում. «Ձեր ելույթի առաջին մասը առնչություն չուներ ֆինանսական ցուցանիշների հետ, որ ես ներկայացրի: Թե ի՞նչ կապ ուներ Ձեր ասածը, կներեք, չգտա. երեկ ասեիք կրթության հարցի քննարկման ժամանակ: Ձեր բոլոր հարցերի պատասխանները բյուջեի մեջ գրված է: Եթե դժվար է բյուջեի հետ աշխատել, բոլոր հարցերը հանեք, մենք Ձեզ կտանք: Գրված է՝ արտաքին պարտքը 4,7 միլիարդ ԱՄՆ դոլար է: Կարող եք բաժանել ՀՆԱ-ի վրա ու կստանաք հարաբերակցությունը: Ձեզ ինչ ցուցանիշ հետաքրքրում է, մի հատ ցուցակ կազմեք՝ տվեք մեզ»: Նա նաև հայտնեց, որ արտաքին պարտքը աճի միտում ունի՝ «աՃի դինամիկա ունի»: