![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան, Հնդկաստանը, Իսրայելը, Վիետնամը և Սիրիան մտադիր են մտնել Մաքսային միության մեջ. ռուսական հեռուստաընկերություն
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/download-114.jpg)
Ռուսական «1-ին հեռուստաալիքի» (1tv) փոխանցմամբ՝ այն, որ Թուրքիան ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը՝ ցայժմ պետությունների չափազանց նեղ շրջանակի, դարձավ սենսացիա: ՆԱՏՕ-ի անդամ, իսլամական աշխարհի առաջնորդներից Թուրքիան հանկարծ որոշել է միանալ Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին:
Այդ առաջարկն ԱՊՀ երկրների առաջնորդները քննարկել են Միսնկում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթաժողովում, որում քննարկվել է Մաքսային միության ընդլայնման հարցը: Դա մասնավորապես վերաբերում է Հայաստանին ու Ղրղզստանին:
Մաքսային միության մեջ մտնելու ցանկություն են հայտնել նաև Հնդկաստանը, Իսրայելը, Վիետնամը և Սիրիան: