Բաժիններ՝

«Վարժապետյանը հարցրեց, թե ինչպես կարող ենք փող աշխատել». ամբաստանյալը ցուցմունքում պատմել է, թե ինչպես են «իրար մեջ կիսել» թոշակառուների գումարները

ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ երեքշաբթի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ շարունակվել է սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Գործով հերթական ամբաստանյալը հրաժարվել  է դատարանում ցուցմունք տալուց, ուստի հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Ամբաստանյալ Արթուր Աբրահամյանը իր ցուցմունքում գրում է. «Ես, Էդուարդ Վարժապետյանն ու Ռուբիկ Մնացականյանը Խաչիկյանի կանչով գնացինք վերջինիս մոտ, նրա աշխատասենյակում նրա հանձնարարությամբ բերեցին թաղման նպաստների վճարման ցուցակներ, որոնք կրկնվում էին, այսինքն ստացվում էր, որ ըստ այդ ցուցակների՝ միևնույն քաղաքացուն երկու անգամ վճարվել էր 200 հազար դրամ մահվան նպաստ: Ցուցակների քանակը ես չեմ ուսումնասիրել, Վազգեն Խաչիկյանը դրանք որևէ մեկիս չտվեց: Դրանից մեկ ամիս հետո Էդիկ Վարժապետյանն ինձ հայտնեց, որ մեր բաժնի աշխատանքի մեջ տեղ են գտել թերություններ, անհրաժեշտ է կատարել գումարի վերականգնումներ, և ինձանից խնդրեց պարտքով գումար: Ես Վարժապետյանին տվեցի 3 հազար ԱՄՆ դոլար գումար»: Ապա իր ցուցմունքում ամբաստանյալը մանրամասնում է, թե ինչ եղանակով են խախտումներ թույլ տրվել, ում հորդորով, և ինչպես կոծկել խախտումները. «Մի քանի ամիս չվճարված և անցողիկ ցուցակներում ընդգրկված կենսաթոշակառուների անվամբ հիմնականում 6 ամսվա կտրվածքով, ժամանակահատվածի վերջին մասում, երբ տվյալ կենսաթոշակառուն հաջորդ ամսից պետք է ավտոմատ կերպով ընդգրկվեր դեպոնենտների ցուցակում, այսինքն ավտոմատ կերպով նրա կենսաթոշակը կասեցվեր: Վարժապետյանի կողմից ինձ էր մակագրվում կենսաթոշակառուի դիմումը, որով իբր վերջինս խնդրում էր իր թոշակի վճարումը կասեցնել»,- նշվում է նրա նախաքննական ցուցմունքում:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս