
Ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ն չի կարող պատժամիջոցներ կիրառել Իրանի եւ Սիրիայի դեմ

ԱՄՆ պետական հաստատությունները, ֆինանսավորման բացակայության պատճառով, չեն կարողանում իրականացնել իրենց հիմնական գործառույթները, այդ թվում` քննարկել Իրանի եւ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը, ուրբաթ լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:
Բյուջեի հարցում Սպիտակ տան եւ կոնգրեսի միջեւ փոխզիջման բացակայության պատճառով ԱՄՆ շատ պետական հաստատություններ հոկտեմբերի 1-ից փակվել են: Քարնին նշել է, որ ԱՄՆ-ն, մինչեւ ֆինանսավորման վերականգնումը, չի կարող քննարկել նոր պատժամիջոցների եւ հումանիտար տարբեր ծրագրերի հարցը: