Երկու մեղադրանքներն էլ համաներվեցին
Դատաքննությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի 28-ամյա բնակիչ Արսեն Մհերյանը գործով ինքնությունը չպարզված անհայտ անձի համար 2008 թվականի մարտի 24-ին իր ձեռքով դիմում է լրացրել և ներկայացրել Ռուսաստանի Դաշնությունում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժին: Դիմումում նշելով, որ իբրև կորցրել է իր անձնագիրը՝ խնդրել էր իրեն տրամադրել Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Դրա հիման վրա նույն օրը հյուպատոսական բաժնից ստացել է «Մելքոնյան Արսեն 26.06.1985» տվյալներով Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը, այնուհետև, այդ վկայականը կեղծել է՝ վկայականում փոխելով Արսեն Մելքոնյանի լուսանկարն անհայտ անձի լուսանկարով:
Արսեն Մհերյանի արարքը ճանաչված է հանցագործություն նաև Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսդրությամբ, դրա համար այդ պետության կողմից վերջինս չի դատապարտվել:
Նկարագրված արարքի համար ամբաստանյալ Արսեն Մհերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթուղթ կեղծելը:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արսեն Մհերյանն իրեն մեղավոր է ճանաչել:
Նա, մասնավորապես, հայտնել է, որ 2006 թվականից սկսած գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում և զբաղվել շինարարական աշխատանքներով, դրան զուգահեռ սովորել է ՌԴ-ի Նոգինսկ քաղաքում գտնվող ձեռնարկատիրական ակադեմիայում:
Մինչև 2011 թվականը ժամանակ առ ժամանակ վերադարձել է Հայաստան, 2011 թվականի հոկտեմբեր ամսին Վարդենիս քաղաքում ամուսնացել է նույն քաղաքի բնակչուհի Քրիստինե Մհերյանի հետ և Վարդենիսի ՔԿԱԳ տարածքային բաժնում ամուսնությունը գրանցելու ժամանակ իր ցանկությամբ կրել է կնոջ «Մհերյան» ազգանունը, իսկ մինչ այդ ունեցել է «Մելքոնյան» ազգանունը: Այդ ժամանակ արդեն ազգանունը փոխելու կապակցությամբ Վարդենիսի անձնագրային բաժանմունքում փոխել է նաև իր անձնագիրը և ստացել նոր` «Արսեն Մհերյան» տվյալներով անձնագիրը:
Ամբաստանյալ Արսեն Մհերյանի մեղադրանքը հիմնավորվել է վկա, 2006 թվականից մինչև 2009 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Հայկ Հակոբյանի ցուցմունքով, ըստ որի Արսեն Մելքոնյանը 2008 թվականի մարտի 24-ին իր ստորագրությամբ և ձեռագրով գրված դիմում է ներկայացրել հյուպատոսական բաժնի համապատասխան աշխատակցին, որ կորցրել է իր անձնագիրը և խնդրում է իրեն տալ ՀՀ վերադարձի վկայական, միաժամանակ ներկայացնելով իր զինգրքույկի պատճենը, որպես անձը հաստատող փաստաթուղթ և երկու հատ լուսանկար:
Դրանից հետո, բաժնի աշխատակիցը ներկայացված հիմքերի հիման վրա պատրաստել է վկայականը, ներկայացրել է իրեն, ինքն անձամբ ստորագրել և կնքել է, որից հետո նույն օրը` ավելի ուշ, Արսեն Մելքոնյանը ստացել է վերադարձի վկայականը:
Մանրամասները կարդացեք այստեղ՝