
Թուրքիայում բացվելու է իսլամական ֆինանսական հետազոտությունների առաջին կենտրոնը

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում բացվելու է իսլամական ֆինանսական հետազոտությունների առաջին կենտրոնը: Այս մասին հայտարարել է Ստամբուլյան բորսայի տնօրենների խորհրդի նախագահ Իբրահիմ Թուրհանը:
Վերջինիս խոսքերով՝ առաջին իսլամական ֆինանսական հետազոտությունների կենտրոնը բացվելու է Ստամբուլում: Իսլամական բանքինգը բանկային գործերը վարելու մի եղանակ է, որը համաձայնեցվում է իսլամի կրոնական կանոնների հետ:
Իսլամական տնտեսության էությունն առաջին հերթին կայանում է տոկոսավճարներից ու ֆյուչերսային գործարքներից հրաժարվելում: Իսլամական բանկի գործունեության կանոններով արգելվում են վարկավորման տոկոսադրույքները ու չարաշահումները:
Այսօր մուսուլմանական աշխարհում գոյություն ունի ավելի քան 150 իսլամական բանկ: Այդ բանկերում առկա ավանդների ծավալը կազմում է 80-120 միլիարդ դոլար: