Նիկոլայ Բորդյուժան կժամանի Երևան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով՝ հոկտեմբերի 2-4-ը Երևան կժամանի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այցի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին, որտեղ ելույթով հանդես կգա նաև ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նիկոլայ Բորդյուժան ու Արթուր Բաղդասարյանը կմասնակցեն Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությանը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում, ինչպես նաև կայցելեն ՀԱՊԿ Ակադեմիային հատկացված շենք` տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին և քննարկելու Ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031