
Աշխարհի 4 ամենաոճային մարզուհիները (լուսանկարներ)

Ամենացանկալի կանանց ցանկում հաճախ են հայտնվում մարզուհիները: Դա հաշվի առնելով՝ luxlux.net կայքը կազմել է 4 ամենաոճային մարզուհիների ցանկը:
1.Պրոֆեսիոնալ լողորդ Շարլին Ուիթսթոքն ամենաոճայինն է համարվում: Այժմ մարզուհին 33 տարեկան է: 2011-ին նա նշանադրվել, ապա ամուսանացել է Մոնակոյի արքայազն Ալբերտի հետ:
2.Հայտնի ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Վերջերս Vogue ամսագրի կողմից թենիսիստուհուն դասվել է ամենաոճային կանանց թվին: Հասարակությանը միշտ հետաքրքիր է, թե թենիսիստուհին տվյալ միջոցառմանը ինչ հագուստով է ներկայանալու:
3.Յու-նա Կիմը աշխարհի ամենաբարձր վարձատրվող գեղասահորդուհին է: Ձմեռային սպորտաձևերի սիրահարները վերջինիս հաճախ անվանում են սառցե թագուհի: Առօրյայում, ինչպես նաև տարբեր միջոցառումների ընթացքում այս մարզուհին հայտնվում է նորաոճ հագուստով:
4.Ուկրաինացի մարմնամարզուհի Աննա Բեսոնովան իր կարիերայի ընթացքում հասցրել է արժանանալ տարբեր մրցանակների, այդ թվում` նրբագեղության թագուհի կոչմանը: 2009-ին Աշխարհի առաջնության ընթացքում մարզուհին նմանատիպ մի մրցանակի արժանացավ հայտնի շվեյցարական ապրանքանիշի կողմից՝ ստանալով նաև ֆինանսական պարգև: