Բաժիններ՝

Աշխարհի առաջին «անտեսանելի» երկնաքերը կառուցվելու է Հարավային Կորեայում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան GDS Architects ընկերությունն իրավունք է ստացել մշակելու աշխարհի առաջին «անտեսանելի» երկնաքերի դիզայնը, որը կառուցվելու է Հարավային Կորեայում՝ Ինչոն օդանավակայանից ոչ հեռու: Այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Նախնական տվյալներով Tower Infinity (Անվերջության աշտարակ) անվանումը ստացած այդ շենքի բարձրությունը կազմելու է 450 մետր, որը դրանով իսկ աշխարհի ամենաբարձր շենքերի թվում կզբաղեցնի վեցերորդ տեղը:

Շինության յուրահատկությունը կայանալու է ճակատային լուսադիոդային համակարգում, որի վրա տեղակայվելու են օպտիկական տեսախցիկներ, որոնք էլ ռեալ ժամանակում արտացոլելու են այն, ինչ տեղի է ունենում շենքից դուրս: Դրա շնորհիվ թվում է, թե աշտարակն անտեսանելի է:

Նախագծի բյուջեն կազմում է 300 միլիարդ վոն (277 միլիոն դոլար): Երկնաքերի կառուցումը մեկնարկելու է հաջորդ տարի և ավարտվելու է մինչև 2016 թվականը: Շինությունը պետք է ունենա ռեստորաններ, կինոթատրոն, երեք դիտման հրապարակ, ատրակցիոններ և ակվապարկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս