
Սիրիայի դեմ ռազմական միջամտությունը հղի է տարածաշրջանային անկանխատեսելի հետևանքներով. Ռասմուսեն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում հայտարարել է, որ Սիրիայի դեմ արտաքին ռազմական միջամտությունը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար.
«Ես կարծում եմ, որ Սիրիայում յուրաքանչյուր ռազմական միջամտություն կարող է հանգեցնել տարածաշրջանային անկանխատեսելի հետևանքների, և այդ պատճառով էլ անհրաժեշտ է Սիրիական հակամարտությունը կարգավորել քաղաքական ճանապարհով:
Անհրաժեշտ է միմյանցից տարանջատել Սիրիական հակամարտության երկարաժամկետ կարգավորումն ու քիմիական զենքի կիրառման կապակցությամբ կոնկրետ պատասխան տալը: Դամասկոսի դեմ ուժի կիրառման հարցը չի կարելի հանել օրակարգից, որպեսզի դիվանագետներին հնարավորություն տալ լուծել հակամարտությունը»: