Բաժիններ՝

Ջոն Մաքքեյնը պատասխանել է Վլադիմիր Պուտինի հոդվածին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը Pravda.ru կրեմլամետ ռեսուրսում հրապարակած իր տեքստով պատասխանել է սեպտեմբերի 11-ին ամերիկյան The New York Times թերթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածին:

Մաքքեյնի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հրաժարվելով ՄԱԿ ԱԽ-ում հավանության արժանացնել Սիրիայի վերաբերյալ բանաձևը, Ռուսաստանը դարձրեց տիրանների ընկերն ու ճնշվածների թշնամին. «Նրան չեն վստահում ժողովուրդները, որոնք փորձում են մեր մոլորակը դարձնել ավելի անվտանգ, խաղաղ ու բարգավաճող»:

Դիմելով Ռուսաստանի քաղաքացիներին՝ Մաքքեյնը քննադատել է Պուտինի ստեղծած քաղաքական համակարգը, որը պահպանվում է կոռուպցիայի ու բռնությունների շնորհիվ և բավականաչափ ուժեղ չէ՝ թույլ տալու համար անհամաձայնություն: Սենատորն ընդգծել է, որ ինքը տրամադրված չէ Ռուսաստանի դեմ, թեև ռուսական ԶԼՄ-ներն իր համար կերտել են նման կերպար.

«Ես հակառուսական չեմ: Ես ռուսամետ եմ, ավելի ռուսամետ եմ, քան այն վարչակարգը, որն այսօր վատ ղեկավարում է ձեզ: Պուտինն ու նրա շրջապատը չեն հավատում բազային այնպիսի արժեքների, ինչպիսիք են ապրելու, ազատության ու երջանկության ձգտելու իրավունքը: Նրանք չեն հարգում ձեր արժանապատվությունը և չեն ընդունում ձեր իշխանությունն իրենց նկատմամբ:

Նրանք պատժում են այլակարծներին և կալանավորում են ընդդիմադիրներին: Նրանք մանիպուլացնում են ձեր ընտրությունները: Նրանք վերահսկում են ձեր ԶԼՄ-ները: Նրանք հետապնդում, սպառնում և արգելում են ձեր ինքնաղեկավարման իրավունքը պաշտպանող կազմակերպություններին:

Սեփական իշխանությունը պահպանելու համար՝ նրանք խրախուսում են ձեր դատարաններում ու տնտեսությունում կոռուպցիայի բարգավաճումը, ահաբեկում և անգամ սպանում են լրագրողներին, որոնք փորձում են մերկացնել իրենց կոռումպացված լինելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս