
Աբդուլլահ Գյուլը սեպտեմբերի 21-ին մեկնելու է ԱՄՆ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը սեպտեմբերի 21-ին մեկնելու է ԱՄՆ: Ամերիկյան այցի ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեկցելու են արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և այլ դիվանագետներ:
Պլանավորված է, որ սեպտեմբերի 24-ին Աբդուլլահ Գյուլը ելույթ է ունենալու Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանում: Բացի այդ, պլանավորված է, որ Աբդուլլահ Գյուլը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ի ու Իրանի նախագահներ Բարաք Օբամայի ու Հասան Ռոուհանիի հետ:
Այդ հանդիպումներում քննարկվելիք հիմնական թեման հանդիսանալու է Սիրիայի հարցը: Ակնկալվում է, որ Գյուլն ու Դավութօղլուն ՄԱԿ ԳԱ-ի ֆորումի շրջանակներում կանցկացնեն ևս մի շարք հանդիպումներ ԱՄՆ-ում: