Բաժիններ՝

Դեմոկրատները հաղթանակ են տարել ԱՄՆ տեղական ընտրություններում. Նյու Յորքի քաղաքապետ կդառնա Մամդանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետում անցկացված առաջին խոշոր ընտրությունների արդյունքներով դեմոկրատները լավ արդյունքներ են գրանցել՝ հաղթանակ տանելով Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Վիրջինիայում։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Վիրջինիայի նահանգապետ է ընտրվել 46-ամյա Էբիգեյլ Սպենբերգերը, իսկ Նյու Ջերսիի նահանգապետ՝ 53-ամյա Միքի Շերիլը, որոնք երկուսն էլ Դեմոկրատական կուսակցության թեկնածուներ են։

Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել 34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին՝ առաջ անցնելով անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոյից և հանրապետական թեկնածու Քըրթիս Սլիվայից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններից առաջ աջակցություն էր հայտնել Էնդրյու Կուոմոյին, ինչպես նաև հայտարարել էր, որ Զոհրան Մամդանիի հաղթանակի դեպքում կկրճատի Նյու Յորքի ֆինանսավորումը։ Նա նաև Մամդանիին անվանել էր «կոմունիստ»։

Մամդանիի հաղթանակի ելույթի ընթացքում Թրամփը գրառում է կատարել իր Truth Social հարթակում՝ նշելով. «Եվ ահա սկսվում է»։

CNN-ը նշում է, որ Մամդանին կդառնա Նյու Յորքի առաջին մուսուլման քաղաքապետը և այդ պաշտոնում առաջին հարավասիացին։ Սպենբերգերը կդառնա Վիրիջինիայի առաջին կին նահանգապետը, իսկ Շերիլը՝ Նյու Ջերսիի առաջին կին դեմոկրատ նահանգապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս