Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին․ կան զոհեր և վիրավորներ
Հնդկաստանի կենտրոնական Չհատիսգարհի նահանգում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 20-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում։ Ըստ պաշտոնյաների՝ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ուղևորատար գնացքը հայտնվել է բեռնատար գնացքի վրա։ Վթարի ենթարկված գնացքներից մեկի մեքենավարը մահացել է։
Մի քանի ուղևորներ բավականին երկար ժամանակ մնացել են վագոնների ներսում նախքան փրկարարական խմբերի դեպքի վայր հասնելը։
Ըստ տեղի իշխանությունների՝ զոհվածների ընտանիքներին և վիրավորներին կտրամադրվի փոխհատուցում։
Սա այս տարվա վեցերորդ նմանատիպ երկաթուղային վթարն է Հնդկաստանում։

