
Օդի մեջի խոսակցություններ են, չեմ ուզում խոսել. Վարդան Ղուկասյան

News.am –ի փոխանցմամբ` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ցանկանում մեկնաբանել իր` Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի նախկին պետ, քաղաքապետարանում անցկացված ստուգումների արդյունքում ձերբակալված Հովհաննես Գրքիկյանի հարցով ԱԺ գալու մասին լուրերը: «Օդի մեջի խոսակցություններ եմ, չեմ ուզում խոսել»,- մեզ հետ զրույցում ասաց նա եւ անմիջապես անջատեց հեռախոսը:
Լրատվամիջոցներում տեղեկություններ կային նաեւ, թե Գյումրիի նախկին քաղաքապետին ուղեկցել է ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Վերջինս news.am –ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունները: Նա նշել է, որ երբ մտնում էր նիստերի դահլիճ` քվեարկության, պատահաբար հանդիպել է Վարդան Ղուկասյանին, «բարեւել եմ, ասացի` ոնց եք. լավ եք, ու գնացել եմ քվեարկության»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: