Վարդան Ղուկասյանի ողջ շրջապատը` «Գյումրեցի ընկերներով», հայտնվել է ոստիկանությունում
aravot.am –ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ սեպտեմբերի 13-ի ուշ ժամին շարունակվել են ոստիկանություն հրավիրել ու հարցաքննել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ողջ շրջապատին, քաղաքապետարանի բոլոր նախկին աշխատակիցներին ու առհասարակ նրանց հետ առնչություն ունեցող մարդկանց: Ոստիկանություն են հրավիրվել «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպության պատասխանատուներն ու աշխատակիցները: Այս կազմակերպության վերադասին կասկածում են փողոցների ասֆալտապատման նպատակով դուրս գրված 250 միլիոն դրամ գումարը յուրացնելու մեջ:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, այն պատկանում է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին ու նրա ամենամոտ ընկերոջը` Արման Բադալյանին: Խոսքը այն շինկազմակերպության մասին է, որը Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ զբաղվում էր քաղաքի փոսալցմամբ ու ասֆալտապատմամբ:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: