
Ամերիկյան զորքերը պատրաստ են հարված հասցնել Սիրիային. Պենտագոն

Տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերը պատրաստ են գործողություններ սկսել սիրիական ռեժիմի դեմ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը` ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով կոմիտեում երեքշաբթի ուշ երեկոյան սկսված լսումների ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք ուժերը տարակենտրոնացրել ենք տրածաշրջանում` նման գործողություններ իրականացնելու հնարավորության համար: Մենք նախագահին տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք գործել` հենց որ նա հրամայի»,-հայտարարել է Հեյգելը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին էլ իր հերթին հայտարարել է, թե ավելի քան 40 երկիր պաշտպանում է ԱՄՆ դիրքորոշումը` Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը անհրաժեշտ պատասխան տալու հարցում:
Ըստ նրա` խոսքը համատեղ գործողություններին տարբեր տեսակի մասնակցության մասին է: