Բաժիններ՝

McDonald’s ընկերության նախկին ղեկավարի բիզնես կանոնները

Ամերկյան Forbes ամսագիրը հրապարակել է McDonald’s ընկերության նախկին ղեկավար Ջիմ Սքիների բիզնես կանոնները:

1.Ես չգիտեի, որ կհասնեմ այս աստիճանին, սակայն բոլոր փուլերում ինձ հետաքրքրիր է եղել աշխատել ընկերությունում: Այժմ ես հպարտ ոմ, որ թանկ եմ նրա համար:

2.Ես համոզված եմ, որ ընկերությունը ղեկավարելու համար դուք պետք է հասկանաք՝ ինչով են զբաղվում ձեր շարքային աշխատակիցները և մենեջերները: Ես սկսեցի շատ փոքր պարտականությունից և անցա բոլոր փուլերը: Ես սխալներից ապահովագրված չեմ եղել: Ինձ կարող էին աշխատանքից ազատել ցանկացած պահի, բայց ես ամենը գլուխ բերեցի և բարձրացա վեր:

3.McDonald’s-ի միակ թշնամին ես համարում եմ ինքնավստահությունը: Ղեկավարվելով սպառողների պահանջներով՝ մենք իրոք կարող ենք հասնել ցանկացած բարձունքի:

4.Երբ մենք խոսում ենք ավտոմատացման մասին, նկատի ունենք սպասարկման ժամանակի կրճատումը: Մենք ոչ մի դեպքում նկատի չունենք աշխատակիցների կրճատումը:

5.Ես միշտ սիրում եմ ասել, որ իմ նպատակն է ինձ շրջապատվել ինձնից ավելի խելացի անձանցով: Անձամբ ես դրանից չեմ վախենում:

6.Մենք խոսում ենք հյուրընկալության, ընկերասիրության մասին, բայց չենք կարող մոռանալ այն մասին, որ ապրում ենք արագության դարում:

7.Երբ ես ասում եմ, որ մենք հաջողության չենք հասել, դա նշանակում է, որ նման հաջողությունը մեզ անհրաժեշտ չէր:

8.Մենք հիմա աշխատում ենք բոլոր խոշորագույն ընկերությունների հետ, և մշտապես նոր հնարավորություններ ենք փնտրում: Էքսկլյուզիվ պայմանագրեր այլևս չեն լինելու: Մենք յուրացրել ենք դասը. եթե աշխատում ես միայն մեկ ընկերության հետ, կորցնում ես մյուսներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս