
Ռուստամ Իբրահիմբեկովը դիմել է Վճռաբեկ դատարան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի ղեկավար Ռուստամ Իբրահիմբեկովը երեկ դիմել է Վճռաբեկ դատարան՝ կապված ԿԸՀ-ի կողմից իր թեկնածությունը չհաստատելու հետ: Այս մասին գործակալությանը հայտնել է Իբրահիմբեկովի փաստաբան Ֆուադ Աղաևը:
Օրենքի համաձայն, Վճռաբեկ դատարանը պետք է բողոքը դիտարկի 3 օրվա ընթացքում: Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը չէր բավարարել նրա բողոքը: Իբրահիմբեկովը դատարանին է ներկայացրել այլ երկրի (Ռուսաստան) հանդեպ պարտավորություններ չունենալու մասին վկայող տեղեկանքը:
Ադրբեջանի ԿԸՀ-ն ընդգծել էր, որ վերջին 10 տարվա ընթացքում Իբրահիմբեկովը միայն 1163 օր է գտնվել Ադրբեջանում, ինչի հետ կապված՝ նրա փաստաբանը հայտարարել է, որ Իբրահիմբեկովը ծնվել, սովորել և ապրել է Ադրբեջանում, իսկ արտասահմանում գտնվելը կապված է եղել կինոդրամատուրգի ստեղծագործական նախագծերի հետ: