22 պատճառ` Սիրիայի վրա չհարձակվելու և Երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար. The Economic Collaps
Հայտնի բլոգեր Մայքլ Շնայդերը The Economic Collaps-ում ընդգծել է 22 պատճառ, թե ինչու չպետք է հարձակվել Սիրիայի վրա` Երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար. «ԱՄՆ-ի իշխանությունները դեռ չեն հրաժարվում Սիրիայի դեմ միակողմանիորեն գործելու հնարավորությունից` չնայած մերձակա դաշնակից Մեծ Բրիտանիայի հրաժարվելուն:
1. ԱՄՆ-ի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը (60 տոկոս) հանդես է գալիս Սիրիայի դեմ պատերազմ սկսելու դեմ: Նրանք կարծում են, որ Վաշինգտոնը պետք է մի կողմ քաշված մնա այդ հակամարտությունից, եթե անգամ հաստատվի Սիրիայի իշխանությունների կողմից քաղաքացիական բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու փաստը: Միայն 9 տոկոսն է կարծում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է գործի:
2. Ներկայումս Սիրիայում պատերազմն ամերիկացիների մոտ ավելի քիչ հանրաճանաչություն է վայելում, քան Կոնգրեսը:
3. Օբամայի վարչակազմը Կոնգրեսից չի ստանա ռազմական կամպանիա սկսելու թույլտվություն, ինչպես որ պահանջում է ԱՄՆ-ի Սահմանադրությունը:
4. ԱՄՆ-ը դեռ չի կարող իր գործողությունները համաձայնեցնել ՄԱԿ-ի հետ և, հազիվ թե, կկարողանա անել դա:
5. Սիրիան հայտարարել է, որ հարձակման ենթարկվելու դեպքում կօգտագործի բոլոր մատչելի միջոցները` իր պաշտպանության համար:
6. Մի շարք փորձագետներ չեն բացառում ԱՄՆ-ի տարածքում նոր ահաբեկչությունների հնարավորությունները:
7. Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Սիրիայում կա «երկու տարբերակ. հանձնվել կամ պաշտպանել իրեն: Մենք պաշտպանվելու ենք»:
8. Ռուսաստանն իր ամենաառաջադեմ հականավային հրթիռներն է ուղարկել Սիրիա:
9. Մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ` Սիրիայում առկա է ժամանակակից զենք և մասնավորապես հրթիռներ, որոնք կարող են խոցել վերջրյա թիրախները` ներառյալ ամերիկյան ռազմանավերը:
10. Սիրիայի վրա հարձակվելու դեպքում բավական բարձր է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելու հնարավորությունը: Սիրիայի Ազգային խորհրդի անդամ Խալեֆ ալ-Մուֆթահն ավելի վաղ հայտարարել է, որ Դամասկոսը կարծում է, որ Իսրայելը մեղավոր է ագրեսիայում, և դրա համար էլ ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իսրայելը «կրակը կգրավի իր վրա»:
11. Բացի այդ, չինովնիկներն ասում են, որ Սիրիայի ռազմավարական սպառազինությունն ուղղված է առաջին հերթին Իսրայելում գտնվող թիրախների վրա:
12. Եթե Սիրիան հարձակվի Իսրայելի վրա, ապա հետևանքները կարող են լինել կատարելապես աղետալի, քանի որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդեն իսկ խոստացել է պատասխանել ուժի յուրաքանչյուր կիրառմանը:
13. Հզբոլլահը, ամենայն հավանականությամբ, կանի ամեն հնարավոր բան` Բաշար Ասադի վարչակարգը պահպանելու համար, ինչի համար էլ սպառնալիքի տակ կարող են հայտնվել ԱՄՆ-ում ու Իսրայելում օբյեկտները:
14. Իրանը, հազիվ թե, նստի ձեռքերը ծալած վիճակում, երբ նրա մերձակա դաշնակցին գցելիս կլինեն շախմատային խաղատախտակից:
15. Սիրիայի հետ պատերազմի սկսմամբ կվատթարանան Ռուսաստանի ու Չինաստանի հետ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Երեքշաբթի Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Արևմուտքն իրեն պահում է ինչպես «կապիկը նռնակի հետ»:
16. ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավարը հայտարարել է, որ Սիրիայի վրա հարձակվելը կհանգեցնի «շատ լուրջ պատերազմի»:
17. Մեծապես կտուժեն ֆինանսական շուկաները: Վերջին օրերին հիմնական ֆոնդային ինդեքսները սուր են արձագանքում ռազմական կամպանիայի սկսման մասին նորություններին:
18. Մերձավոր Արևելքում պատերազմը կհանգեցնի նավթի գնի կտրուկ աճին: Փորձագետները չեն բացառում, որ մեկ բարել (Brent) նավթի գինը կբարձրանա մինչև 150 դոլար:
19. Հասարակությունը մեծապես անհանգստացած է, որ ռազմական հարվածներից կտուժեն խաղաղ բնակիչները, իսկ ԱՄՆ կառավարության գործողությունները, առանց Կոնգրեսի կամ ՄԱԿ-ի հավանության արժանացման, չափազանց բացասականորեն կընկալվեն միջազգային արենայում:
20. Եթե սաուդցիները, հիրավի, ցանկանում են գահընկեց անել Ասադի վարչակարգին, ապա նրանք պետք է դա անեն ինքնուրույն: Նրանք չպետք է ԱՄՆ-ից ակնկալեն, որ նա «կեղտոտ» աշխատանք կկատարի իրենց համար:
21. Ապստամբները հայտարարել են «Ալ-Քաիդային» իրենց հավատարմության մասին: Նրանք գլխատել են բազմաթիվ քրիստոնյաների, ոչնչացրել են մի ամբողջ քրիստոնեական գյուղեր: Եթե ԱՄՆ-ի կառավարությունը օգնի այդ խելագարներին զավթել իշխանությունը Սիրիայում, ապա դա կդառնա լիովին ու բացարձակ աղետ:
22. Եթե ԱՄՆ-ի կառավարությունը պնդի, որ Սիրիայում պատերազմը սկսվի առանց իր ժողովրդի, Կոնգրեսի կամ ՄԱԿ-ի թույլտվության, ապա մենք անդառնալիորեն կսկսենք կորցնել վստահությունը համայն աշխարհում:
Սա իսկապես ցավալի է, որ ռուսները թվում են որպես «լավ տղաներ», իսկ մենք ձգտում ենք նրան, որ լինենք «վատ տղաներ»: Եթե ԱՄՆ-ն իր վերահսկողության տակ առնի Սիրիան, ապա այդ երկրում կտիրի ավելի մեծ անկայունություն, քան ներկայումս է: Հուսով լինենք, որ կհաղթեն սառը գլուխները` նախքան իրավիճակի վերահսկողությունից դուրս գալը»: