Բաժիններ՝

Ի՞նչ է դպրոցական սթրեսը և ինչպե՞ս հաղթահարել այն

Դպրոցական սթրեսը հատկապես ավելի շատ հանդիպում է առաջին դասարանցիների մոտ, որոնց գլխին առաջին իսկ օրը մեծ քանակությամբ տեղեկություններ են «թափվում»:  Հոգեբանների կարծիքով` դպրոցական սթրեսը կարող է դրսեւորվել տարբեր ձեւով`  գերպատասխանատվությունից մինչեւ սրտխառնոց, հաղորդում է  DELFI-ին:

Դրանից խուսափելու համար` մասնագետները խորհուրդ են տալիս մինչեւ ուսումնական գործընթացի մեկնարկը երեխային նախապատրաստել: Ցանկալի է, որ ծնողները երեխաների հետ ուսումնասիրեն տնից դպրոց երթուղին: Ճիշտ է, առաջին դասարանցիներին սովորաբեր ուղեկցում են, բայց ամեն դեպքում երեխան պետք է իմանա ճանապարհը:

Ադապտացիայի կարեւոր պահերից է դպրոցին ծանոթանալը: Պարզապես երեխային ցույց տալ,  թե որտեղ են դասասենյակները, որտեղ է ճաշարանը,  որպեսզի նրա մոտ  առաջին օրը վախ չառաջանա:

Մյուս կարեւոր հարցը կարգապահությունն է: Պետք է երեխային պատրաստել քնի ճիշտ ռեժիմին, որպեսզի նա կարողանա վաղ արթնանալ: Դա կարելի է անել ամեն օր` 15  րոպե ավելի շուտ քնեցնելով:

Ծնողներին խորհուրդ  է տրվում երեխաների նկատմամբ ավելի ուշադիր լինել հատկապես ուսումնական առաջին շաբաթվա ընթացքում, քանի որ երբեմն ծնողների անուշադրության պատճառով լուրջ հետեւանքներ կարող են առաջանալ:

Ըստ մասնագետների` սրթեսը կարող է տարբեր ձեւի ազդեցություն ունենալ` գրգռվածությունից եւ առավոտյան արթնանալ չցանկանալուց մինչեւ ավելի լուրջ դրսեւորումներ` սրտխառնոց, գլխացավ, փորացավ: Այդ դեպքում հարկավոր է պարզել պատճառը, խոսել նաեւ դասվարի եւ դպրոցական հոգեբանի հետ: Եւ, իհարկե, շատ կարեւոր է ծնողների հետ շփումը: Հոգեբանները ծնողներին խորհուրդ են տալիս հետաքրքրվել ոչ միայն գնահատականներով, այլեւ դասարանի հետ հարաբերություններով, դպրոցական կյանքին մասնակցությամբ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս