Հենց Ռուսաստանն է պատասխանատվություն կրում Սիրիայում քիմիական զենքի առկայության համար. Լեհաստանի արտգործնախարար
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ`Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման պատասխանատուն Ռուսաստանն է.
«Ես կարծում եմ, որ եթե Ռուսաստանը խոստանար ապահովել սիրիական քիմիական զենքի զինանոցի նկատմամբ վերահսկողությունը, ապա այդ որոշումը կարող էր զգալիորեն ներազդել իրավիճակի զարգացման վրա:
Հենց Ռուսաստանն է` որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ, պատասխանատվություն կրում Սիրիայում քիմիական զենքի առկայության համար: Մենք գիտենք, որ սիրիական քիմիական զենքի զինանոցը ձևավորվել է ԽՍՀՄ-ի ժամանակ: Դա Խորհրդային Միության տեխնոլոգիա է»: