Բաժիններ՝

ԱՄՆ-ում 71-ամյա համատեղ կյանքից հետո նույն օրը մահացել են անբաժան ամուսինները

Ամերիկյան ABC հեռուստաալիքի փոխանցմամբ`ԱՄՆ Իլինոյս նահանգում նույն օրվա ընթացքում մահացել են այս տարվա հունիսին իրենց ամուսնության 71-ամյակը նշած ամուսինները: Ռոբերտ և Նորա Վիանդս ամուսինները մահացել են մի քանի ժամվա տարբերությամբ:

Նրանք ամուսնացել են 1942 թվականին, և իրենց համատեղ կյանքի ընթացքում դաստիարակել են 5 երեխայի և 18 թոռան: Հեռուստաալիքն ընդգծել է, որ ամուսինները մահացել են այս չորեքշաբթի. ժամը 00.45-ին մահացել է 92-ամյա Ռոբերտ Վիանդսը, իսկ ժամը 16.45-ին իր մահկանացուն կնքել է նրա կինը` 88-ամյա Նորան:

Նրանց դուստր Բարբ Միլթոնը հայտարարել է, որ իր ծնողներն իսկապես երբեք չեն բաժանվել միմյանցից և անգամ ճաշի սեղանին նստած ժամանակ միմյանց ձեռք են բռնել: Անբաժան ամուսինների հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը` Չիկագոյից 130 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք ընկած Ռոքֆորդ քաղաքի գերեզմանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս