2011 թվականին ԱՄՆ հատուկ ծառայություններն իրականացրել են 231 կիբեր հարձակում
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ`ԱՄՆ հետախուզական ծառայությունները 2011 թվականին իրականացրել են 231 կիբեր հարձակում` ուղղված օտար երկրների էլեկտրոնային ցանցերի դեմ: Այդ երկրների թվում ընդգրկվել են նաև Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը ու ԿԺԴՀ-ը: Այս մասին են վկայել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը:
Դրանց համաձայն, վերջին տարիներին ամերիկյան բյուջեից 652 միլիոն դոլար է հատկացվել կիբեր հարձակումների կազմակերպմանը` օտար ցանցերն ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնի վերահսկողության տակ առնելու համար: Փաստաթղթերում նշված է, որ 2011 թվականին հաջողվել է իրականացնել 231 կիբեր հարձակում, որոնց ¾-ն ուղղված է եղել Իրանում, Չինաստանում, ԿԺԴՀ-ում ու Ռուսաստանում առավել կարևոր թիրախների դեմ: