Բաժիններ՝

Թուրքիան ջէկերի կառուցման վերաբերյալ բանակցում է Չինաստանի ու Հարավային Կորեայի հետ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ`Թուրքիան արդեն իսկ բանակցություններ է վարում Չինաստանի ու Հարավային Կորեայի հետ` կապված ջերմաէլեկտրակայանների կառուցման ու արդիականացման նախագծի իրագործման հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Նախարարի խոսքերով`այն բանից հետո, ինչ ԱՄԷ-ն հրաժարվեց ջէկերի կառուցումից, Թուրքիան ձեռնամուխ եղավ ռեզերվային պլանի իրագործմանը: Օգոստոսի 27-ին հայտնի դարձավ, որ ԱՄԷ-ի TAQA ազգային էներգետիկ ընկերությունը հրաժարվել է Թուրքիայի Աֆշին-Էլբիստան նահանգում ջէկերի կառուցումից:

Նախագիծը գնահատվում էր 12 միլիարդ դոլար: Թուրքիայի ու ԱՄԷ-ի միջև համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունվարին: Աֆշին-Էլբիստան նահանգում է գտնվում Թուրքիայի ածխային պաշարների 40 տոկոսը: TAQA-ն առաջին փուլում պետք է այդ նահանգում ջէկ կառուցեր մինչև 2014 թվականի ավարտը, իսկ երկրորդ ջէկի կառուցման մեկնարկը պլանավորված էր 2014 թվականի երկրորդ կեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս