
ՄԱԿ-ի փորձագետները լքել են Սիրիան և մեկնել են Լիբանան

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայում հետաքննություն անցկացրած ՄԱԿ-ի տեսուչները լքել են երկիրը և մեկնել են Լիբանան: Այս մասին հայտնել են ականատեսները: Փորձագետների վեց ավտոմեքենաներին ուղեկցել են լիբանանյան անվտանգության ծառայության աշխատակիցները:
ՄԱԿ-ի փորձագետների խումբը երեկ ավարտել է նյութերի հավաքումը, որոնց վերլուծումը հնարավորություն կտա հաստատել կամ հերքել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունը:
Նախօրեին հայտարարվել էր, որ ՄԱԿ-ի փորձագետները եզրակացություն կատարելուց հետո վերադառնալու են Սիրիա` հավելյալ հետաքննություն անցկացնելու համար: