
Սիրիայում հնարավոր ռազմական գործողությունը պետք է հանգեցնի Բաշար Ասադի գահընկեցությանը. Էրդողան

CNN Türk հեռուստաալիքի փոխանցմամբ`Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում հնարավոր ռազմական գործողությունը պետք է շարունակվի մինչև նախագահ Բաշար Ասադի գահընկեցությանը. «Սիրիայում ռազմական սահմանափակ գործողության անցկացումը բավականաչափ չէ:
Եթե սկսվի գործողությունը, ապա այն պետք է հարկադրի Ասադի վարչակարգին հրաժարվել իշխանությունից»: էրդողանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունում ասվում է այն մասին, որ Սիրիայում ռազմական միջամտությունը տեղի է ունենալու մինչև սեպտեմբերի 5-6-ին G-20-ի գագաթաժողովին: