Բաժիններ՝

Ռումինիան հրաժարվել է Nabucco գազատարի նախագծից

Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ՝ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն պահանջել է, որ ԵՄ-ը վերադարձնի 23 միլիոն եվրո, որը Բուխարեստը ծախսել է Nabucco West գազատարի նախագծի վրա: Այդ գազամուղը պետք է կրճատեր ռուսական «Գազպրոմից» Ռումինիայի ունեցած կախվածությունը:

Սակայն Բրյուսելում համաձայն չեն Բեսեսկուի պահանջի հետ՝ գտնելով, որ վերջինս սխալ հասցեով է դիմել: ԵՄ-ն ընդգծել է, որ Nabucco-ից հրաժարվելու մասին հունիսի վերջին որոշում է կայացրել «Շահ Դենիզ» կոնսորցիումը՝ նախապատվությունը տալով «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագծին:

Սակայն Բեսեսկուն կարծում է, որ Ռումինիան իրավասու է փոխհատուցում պահանջել՝ հաշվի առնելով այն, որ իր երկիրը երբեք չի տատանվել Nabucco-ի ու ռուսական South Stream (Հարավային հոսք) գազատարի նախագծերի միջև՝ ԵՄ-ի շահերին համապատասխանելու համար: Nabucco կոնսորցիումի մասնակից ռումինական Transgaz պետական ընկերությունը նախագծի վրա ծախսել է մոտ 23 միլիոն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս