Բաժիններ՝

Մենք չենք մասնակցում Սիրիայում քաղաքացիական պատերազմին. Նեթանյահու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ ներքաշվել Սիրիական հակամարտության մեջ, սակայն Դամասկոսի կողմից ամեն տիպի ագրեսիվ գործողություններին կտա ուժային պատասխան:

Նեթանյահուն այդ մասին հայտարարել է Թել Ավիվում անվտանգության հարցերի շուրջ միջգերատեսչական խորհրդակցության արդյունքներով՝ կապված արևմտյան երկրների կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողության աճող սպառնալիքի հետ:

Նեթանյահուի խոսքերով՝ Իսրայելը պատրաստ է յուրաքանչյուր սցենարի. «Մենք չենք մասնակցում Սիրիայում քաղաքացիական պատերազմին, սակայն եթե մենք տեսնենք մեզ վրա հարձակվելու որևէ փորձ, մենք կարձագանքենք և կարձագանքենք ողջ հզորությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031