
Սևանի «ԳԱՅԻ պոստ» են տեղափոխվել ոչ սթափ վիճակում գտնվող 30 վարորդների ավտոմեքենաներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի և 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ, երեկ՝ օգոստոսի 24-ին ուժեղացված ծառայություն են կատարել Երևան-Սևան ավտոճանապարհին:
Ինչպես հայտնում է shamshyan.com –ը, նշված ծառայությունը կապված է այն փաստի հետ, որ շաբաթ և կիրակի օրերին, ամռան այս տապին ավելանում է Սևան այցելողների թիվը, ինչի ժամանակ էլ, որոշ վարորդներ Երևան վերադառնալու ժամանակ լինում են ոչ սթափ վիճակում:
Միայն երեկ հայտնաբերվել է 30 վարորդներ, որոնց ավտոմեքենաները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության Սևանի հատուկ պահպանվող տարածք`հիմնականում Mercedes-ներ, Volkswagen-ներ, BMW X5, X6, Hammer և խորհրդային արտադրության մեքենաներ:
ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը, և հորդորում է վարորդներին, որպեսզի ոչ սթափ վիճակում չվարեն ավտոմեքենա: