
Սիրիան համաձայնել է, որ ՄԱԿ-ի փորձագետներն այցելեն քիմիական զենքի հնարավոր կիրառման վայր

REUTERS գործակալության փոխանցմամբ` Սիրիայի կառավարությունը համաձայնություն է տվել, որ ՄԱԿ-ի փորձեգետները լինեն այն վայրերում, որտեղ ենթադրաբար քիմիական զենք է կիրառվել, այդ թվում` Դամասկոսի մերձակայքում, որտեղ, ըստ տարբեր պնդումների, տեղի էր ունեցել վերջին նման միջադեպը: Այդ մասին կիրակի հայտարարել է Սրիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:
«Սիրիայի ԱԳ նախարարի եւ ՄԱԿ-ի բանագնացի միջեւ բանակցությունների ժամանակ Սիրիան պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՄԱԿ-ի փորձագետների թիմի հետ` Սիրիայում իբր իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման հարցով հետաքննություն իրականացնելու վերաբերյալ: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր, որը փորձագետներին թույլ է տալիս այցելել այն վայրերը, որտեղ ենթադրաբար քիմիական զենք է կիառվել»,- ասվում է հայտարարության մեջ, որը հեռարձակել է սիրիական պետական հեռուստաընկերությունը: