
5 ամենասեքսուալ սպորտաձևերը

luxlux.net կայքը կազմել է 5 ամենասեքսուալ սպորտաձևերի ցանկը: Ցանկում առաջինը լողափնյա վոլեյբոլն է: Այն ամենասեքսուալ սպորտաձև է ճանաչվել նաև 2010-ին` հեղինակավոր People ամսագրի կողմից. ըստ ամսագրի տղամարդ ընթերցողների՝ հենց այս սպորտաձևն է ամենագրավիչը:
Կայքի ցանկում երկրորդը թենիսն է: Հայտնի թենիսիստուհիներ Մարիա Շարապովան, Կարոլին Վոզնյացկին, Աննա Իվանովիչը և ուրիշներ աշխարհին հայտնի են ոչ միայն իրենց լավ խաղով, այլև գրավիչ արտաքինով: Պատահական չէ, որ շատ թենիսիստուհիներ ընդգրկվում են ամենասեքսուալ կանանց ցանկում: Ամենասեքսուալ սպորտաձևերի շարքում է նաև գեղարվեստական գիմնաստիկան: Այն մարդկանց գրավում է մի քանի պատճառներով՝ մարզիկները կրում են բավական գեղեցիկ և բաց համազգեստներ, նրանք սլացիկ կազմվածք ունեն:
Ամենասեքսուալ սպորտաձևերից կայքը համարել է նաև սպորտային պարերը: Զարմանալի է, բայց կայքը ամենասեքսուալ սպորտաձևերի շարքին է դասել նաև մերկապարը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնալով ավելի է մեծանում հետաքրքրությունը դրա նկատմամբ: