Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլիի կնոջ հեռուստաալիքը սեպտեմբերից կարող է դադարեցնել իր հեռարձակումները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական «9-րդ ալիք» հեռուստաընկերությունը, որը պատկանում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կին Եկատերինա Խվեդելիձեին, կարող է այս տարվա սեպտեմբերից դադարեցնել իր հեռարձակումները:

Նախնական տեղեկատվության համաձայն, հեռուստաընկերությունը կփակվի, եթե չվաճառվի մինչև սեպտեմբերի 1-ը: Նրա բաժնետոմսերն արդեն իսկ հանվել են վաճառքի ինքնարժեքի 1/3-ի չափով:

Նշվում է նաև, որ «9-րդ հեռուստաալիքի» հետ մեկտեղ փակվելու է նաև Info 9 լրատվական գործակալությունը: Տվյալ ԶԼՄ-ներում ներդրվել է ավելի քան 100.000 դոլար: «9-րդ հեռուստաալիքը» Վրաստանում իր հեռարձակումներն է սկսել 2012 թվականի ապրիլի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս