
Բաթումում ճոպանուղի է բացվել

Грузия Online-ի փոխանցմամբ` Աջարիայի կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեն երեկ ճոպանուղի է բացել Բաթումում: Այդ արարողակարգին մասնակցել են նաև Աջարիայի կառավարության անդամները, Բաթումի քաղաքապետը և այլ պաշտոնատար անձինք:
«Արգո» ժամանցային վայրի կառուցումը մեկնարկել է 2010 թվականի հունիսին, իսկ ճոպանուղու կառուցումը` 2012 թվականի ապրիլի 10-ին: Ճոպանուղու կառուցումն արժեցել է 23 միլիոն լարի: Ճոպանուղու երկարությունը կազմում է 2600 մետր, նրա վերին կայանը գտնվում է ծովի մակարդակից 260 մետր բարձրության վրա: Ճոպանուղին մեկ ժամվա ընթացքում կսպասարկի 500 ուղևորի: