Բաժիններ՝

Թուրքիան առաջին անգամ օդում փորձարկել է A400M ռազմափոխադրման նոր ինքնաթիռը

Haber3-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի համար Airbus ընկերության արտադրած A400M ռազմական-տրանսպորտային ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչը: Ինքնաթիռի փորձարկումն իրականացվել է Իսպանիայի Սևիլիա քաղաքում:

Դրանք սկսվել են ուրբաթ և արդյունքում ինքնաթիռն ընդհանուր առմամբ օդում է գտնվել է 5 ժամ և 30 րոպե: Փորձարկումների ավարտից հետո ինքնաթիռը ներկելու են և սեպտեմբերի վերջին հանձնելու են Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Դրանք կփոխարինեն երկար ժամանակ կիրառման մեջ գտնվող C-160 տրանսպորտային ինքնաթիռներին:

Ընդհանուր առմամբ, Թուրքիան ստանալու է A400M տիպի 10 ռազմական-տրանսպորտային ինքնաթիռ, որոնք թուրքական կողմին կհանձնվեն մինչև 2018 թվականը: Չորս շարժիչ ունեցող այդ ինքնաթիռն ունակ է փոխադրել 37 տոննա բեռ: Ինքնաթիռի թռիչքի հեռահարությունը կազմում է 8700 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս