Բաժիններ՝

Հաքերները հասան «խելացի» զուգարաններին

Trustwave SpiderLabs ընկերության փորձագետները Satis «խելացի» զուգարանների անվտանգության մեջ հայտնաբերել են կրիտիկական անցք: Պարզ է դարձել, որ այս հրաշք տեխնոլոգիաներին հեռավոր մուտք կարող են հեշտությամբ ունենալ հաքերները:

Զուգարանի խոցելիությունը հայտնաբերվել է վաղուց, սակայն, մասնագետները չէին հրապարակում խոցելիության մասին տեղեկատվությունը, փորձելով կապ հաստատել արտադրողների հետ: Սակայն քանի որ սարքը մշակող ճապոնական Lixil ընկերությունը զգուշացումներին չի արձագանքել, փորձագետները որոշել են հրապարակել խոցելիության մասին տեղեկության մանրամասները: Այս մասին գրում է «Վեստին»:

Satis զուգարանները ղեկավարվում են My Satis Android հավելվածի միջոցով, որոնք փոխանցում են հրամանները սարքին Bluetooth-ի միջոցով: Սակայն, պարզվում է, հավելվածում ներառված է լռելյայն ծածկագիր (default pincode) «0000», որը հնարավոր չէ փոխել: Իմանալով այս յուրահատկությունը, կարելի է վերահսկողության տակ վերցնել ցանկացած Satis խելացի զուգարան` Bluetooth- ազդանշանի հասանելիության սահմաններում:

Հաքերը կարող է առանց սեփականատիրոջ թույլտվությամբ բաց թողնել զուգարանի ջուրը, հեռակա ակտիվացնել օդորակիչը, երաժշտություն միացնել և այլն:

Կարո՞ղ են արդյոք հրաշք- զուգարանների տերերը կարող են իրենց պաշտպանել, թե ոչ, դեռևս պարզ չէ:  Lixil-ում դեռևս որևէ կերպ չեն արձագանքել այս տեղեկատվությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս