Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդունել մանկապիղծներին քիմիական ամորձատման ենթարկելու մասին օրինագիծը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել մի օրինագիծ, որի համաձայն, մանկապիղծները ենթարկվելու են քիմիական ամորձատման:

Թերթը հիշեցնում է, որ նախկինում Թուրքիայի խորհրդարանը երկու անգամ մերժել է նմանատիպ օրինագծերը: Սակայն այս անգամ ակնկալվում է, որ խորհրդարանն ընդունելու է մանկապիղծներին քիմիական ամորձատման ենթարկելու մասին օրինագիծը:

Ընդ որում, ամորձատման են ենթարկվելու նրանք, ում մեղավորությունն ապացուցված է լինելու դատարանի համապատասխան վճռով: Տվյալ օրինագծի մշակումը կապված է նրա հետ, որ Թուրքիայում աճել է երեխաների նկատմամբ իրականացված սեռական բնույթի հանցանքների քանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս