Բաժիններ՝

Ճապոնիայի ՊՆ-ը պահանջելու է կտրուկ ավելացնել իր բյուջեն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հասնելու է նրան, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծի որոշման ժամանակ ֆինանսավորումը հասցվի առնվազն 180 միլիարդ իենի (1.8 միլիարդ դոլար):

Պաշտպանական գերատեսչությունում նման քայլը բացատրում են ներկրվող ռազմական սարքավորման գնաճով, ինչը պայմանավորված է իենի փոխարժեքի թուլացմամբ: Միևնույն ժամանակ Ճապոնիայի ՊՆ-ն անհրաժեշտ է համարում ռազմական ծախսերի մեծացումը՝ կապված Խաղաղ օվկիանոսում Չինաստանի ու Ռուսաստանի ակտիվության հետ:

Ռազմական ծախսերի ավելացումը շաղկապվում է նաև բալիստիկ հրթիռների մշակումը շարունակող ԿԺԴՀ-ի գործողություններին անհրաժեշտ արձագանքելու գործոնով: Նշվում է, որ հուլիսին Ճապոնիայի կառավարությունը որոշել է ստեղծել սեփական ծովային հետևակ՝ հարավային հեռավոր կղզիների պաշտպանության համար:

Ճապոնիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ հերթական անգամ կտրուկ բողոք է հայտնել Չինաստանին՝ կապված վերջինիս ռազմանավերի կողմից Արևելա-չինական ծովում գտնվող Սենկակու կղզիների շուրջ ընկած գոտի մուտք գործելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031