
Իրանը շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ. Բաքվում Իրանի դեսպան

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը հայտարարել է, որ Թեհրևանն ունի իր նախագիծը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Նշվում է, որ դեսպանն այս հայտարարությունն արել է Հորադիզում սահմանային նոր անցակետի բացման արարողակարգի ժամանակ:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է կարճ ժամանակահատվածում լուծել Ղարաբաղյան հակամարտությունը. «Իրանը շահագրգռված է այդ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ և ունի դրա լուծման որոշակի նախագծեր»:
Իրանցի դիվանագետը, սակայն, չի մանրամասնել այդ նախագծերի էությունը: