Բաժիններ՝

Ռուստամ Իբրահիմբեկովն Ադրբեջան կվերադառնա խոչընդոտների վերացումից հետո. ԺՈՒԱԽ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) 17 անդամների, այդ թվում նաև Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հանդիպումը:

Դռնփակ հանդիպման ժամանակ քննարկվել է ԺՈՒԱԽ-ի ղեկավար Ռուստեմ Իբրահիմբեկովի Ադրբեջան վերադառնալու հարցը, ինչպես նաև նրան որպես ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու գրանցելու գործընթացը, Ադրբեջանում տիրող նախընտրական իրավիճակը, ԺՈՒԱԽ-ի հետագա ընտրական ռազմավարությունը, ընտրություններին նախապատրաստվելը:

Հանդիպման մասնակիցները որոշել են, որ Իբրահիմբեկովը պետք է հայրենիք վերադառնա այն բանից հետո, ինչ կվերացվեն նրան որպես նախագահի թեկնածու գրանցելու ճանապարհին ընկած խոչընդոտները: Անհրաժեշտ է համարվել Ռուսաստանի քաղաքացիությունից Իբրահիմբեկովի հրաժարավելու գործընթացի արագացումը:

Իբրահիմբեկովն անձամբ պետք է Ռուսաստանում մասնակցի տվյալ գործընթացին, ինչի համար էլ նպատակահարմար չի համարվել հուլիսի 31-ին նրա վերադառնալը Բաքու: Հանդիպման ժամանակ կարևորվել է նաև ԺՈՒԱԽ-ի աշխատանքների ուժգնացումը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե ադրբեջանական իշխանությունները քրեական գործ են հարուցել Իբրահիմբեկովի նկատմամբ՝ կապված պետմիջոցների յուրացման հետ, ինչի պատճառով էլ Իբրահիմբեկովին սպառնում է Բաքու վերադառնալու դեպքում ձերբակալում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս