Բաժիններ՝

Ռուստամ Իբրահիմբեկովն Ադրբեջան վերադառնալու դեպքում ձերբակալվելու է. Olaylar.az

Ադրբեջանի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած Olaylar.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջան վերադառնալուց հետո ձերբակալվելու է Ռուստամ Իբրահիմբեկովը, ով հանդիսանում է առաջիկա նախագահական ընտրություններում ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածուն:

Գործակալության տվյալներով՝ Հարկային նախարարությունը ստուգումներ է անցկացրել Իբրահիմբեկովի գլխավորած Կինեմատոգրաֆիստների միությունում և հայտնաբերել է հարկերից խուսափելու և միջոցներ յուրացնելու փաստեր: Խոսքը գնում է 2009-2012 թվականներին պետբյուջե 12.373 մանաթ (մեկ մանաթը հավասար է մոտ մեկ եվրոյի) չմուծելու մասին:

Քրեական գործ հարուցելու համար նախնական հետաքննությունն արդեն իսկ ավարտված է, և նյութերը հատկացվել են Գլխավոր դատախազությանը: Ակնկալվում է, որ Գլխավոր դատախազությունը Ռուստամ Իբրահիմբեկովի նկատմամբ քրեական գործ կհարուցի առաջիկա օրերին: Դատախազությունից գործակալությանը հայտնել են, որ սա գաղտնի տեղեկատվություն է, և ներկայումս ենթակա չէ հրապարակման:

Իսկ դա նշանակում է, որ եթե Ռուստամ Իբրահիմբեկովը վերադառնա Ադրբեջան, ապա նրան ձերբակալելու են: Սրանից առաջ հաղորդվում էր, թե հուլիսի 23-ին Իբրահիմբեկովը մեկնելու է Գերմանիա և Բեռլինում հանդիպելու է Գերմանիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031